11.08.2019

Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.6 տոկոսով



Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298 300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6%-ով:

2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6%-ով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249 857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286 227 ուղևոր:

2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 067  ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9%:

 

 

Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ. հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ

Զվարթնոց

 

249 857

 

 

286 227

 

+14.6%

Շիրակ

 

15 067

 

 

12 073

 

-19.9%

ԸՆԴԱՄԵՆԸ

 

264 924

 

 

298 300

 

+12.6%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 695 266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ