21.10.2019

Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5%-ով



Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324 755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 %-ով:

2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 %-ով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262 816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312 240 ուղևոր:

2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 %:

 

 

Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.
սեպտեմբերին
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ

Զվարթնոց

 

262 816

 

 

312 240

 

+18.8%

Շիրակ

 

15 904

 

 

12 515

 

-21.3%

ԸՆԴԱՄԵՆԸ

 

278 720

 

 

324 755

 

+16.5%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 396 966 մարդ, որը 11.4 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

  

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ