22.10.2020

COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում՝ օդանավակայանում



Հարգելի ուղևորներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:

Հայաստան ժամանելուն պես կարող եք անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

 

*Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին:

 

Վերադառնալ