Մաքսատուն

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝

1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ

ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝  

  • 200 սիգարետ
  • կամ 50 սիգար (սիգարիլլա),
  • կամ 250 գրամ ծխախոտ,
  • կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով

2. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝  3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։

Կարևոր է Ալկոհոլային խնիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք:

Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում

Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։

Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները՝ անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։

Ուշադրություն

Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։



Բեռնասայլակ

Հարց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որքա՞ն արժեն բեռնասայլակները:
Պատասխան. Բեռնասայլակներն օդանավակայանում անվճար են:



Ձեռքի իրերի փոխադրում

Հարց. Ո՞ր իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար:

Պատասխան. Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորների ձեռքի իրերում արգելված առարկաների, նյութերի և միացությունների ցանկ:

Խնդրում ենք սեղմել ներքոհիշյալ վերնագրի վրա՝ արգելված առարկաների և իրերի փոխադրման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Ձեռքի իրեր և ուղեբեռ 

 



Վերգետնյա փոխադրամիջոց

Հարց. Վերգետնյա ի՞նչ փոխադրամիջոցից կարող եմ օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես: Տաքսիո՞վ, թե՞ հանրային փոխադրամիջոցով կարող եմ քաղաք հասնել: 
Պատասխան. Օդանավակայանի Ժամանման սրահի` ուղեբեռների ստացման տարածքից անմիջապես դուրս գալուն պես կարող եք օգտվել ինչպես տաքսի ծառայություններից, այնպես էլ ավտոբուսային երթուղուց:

Հարց. Ո՞ր ժամերին է հնարավոր «Զվարթնոց» օդանավակայանում օգտվել տաքսի ծառայություններից և ավտոբուսային երթուղուց:
Պատասխան. Տաքսիները գործում են շուրջօրյա, իսկ ավտոբուսային երթուղին առավոտյան ժամը 7:00-ից մինչև 22:00-ն գործում է 30 րոպե միջակայքով:

Հարց. Որքա՞ն պետք է վճարել տաքսի ծառայություններից օգտվելու համար: Նախօրոք տաքսի պատվիրելու անհրաժեշտություն կա՞:
Պատասխան. Գները տարբեր են` կախված, թե հաճախորդը որ ուղղությամբ է ցանկանում ուղևորվել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով ստորև նշված էջը՝ 
http://www.zvartnots.aero/HY/Content/TaxiAndRentACar

Հարց. Որքա՞ն արժե ավտոբուսի ուղեվարձը և ինչպե՞ս կարող եմ վճարում կատարել:
Պատասխան. Ուղեվարձը 300 դրամ է մեկ անձի համար: Այն անհրաժեշտ է  վճարել կանխիկ ՀՀ դրամով։



Կայանատեղի

Հարց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որտե՞ղ կարող եմ կայանել ավտոմեքենան:
Պատասխան. Դուք կարող եք օգտվել նոր համալիրի ավտոկանգառից, որն ունի 600 մեքենայի կայանման հնարավորություն: Կայանատեղիի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով՝ 
 

Հարց. Վճարման ի՞նչ ձև է կիրառվում ավտոկայանատեղիում:
Պատասխան. Դրամարկղերում վճարումն ընդունվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` քարտի միջոցով: Օդանավակայանի տարածքում տեղադրված են նաև վճարային տերմինալներ:

 

 



Մուտքի արտոնագիր

Հարց. Ե՞րբ և ի՞նչ ժամկետում կարող եմ ձեռք բերել մուտքի արտոնագիր:
Պատասխան. Մուտքի արտոնագրի ստացման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքը` http://www.mfa.am/en/visa/
 
Հարց. Ինչպե՞ս կարող եմ վճարել մուտքի արտոնագրի համար և ի՞նչ սակագներ են գործում:
Պատասխան. Մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է վճարել միայն հայկական դրամով.
  • Մինչև 120 օրվա վիզա—15.000 ՀՀ դրամ
  • Մինչև 21 օրվա վիզա—3.000 ՀՀ դրամ
  • Մինչև 3 օրվա վիզա—10.000 ՀՀ դրամ
  • Մինչև 18 տարեկաններին վիզան տրվում է անվճար: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ,

120, 21 ԵՎ 3 ՕՐՈՎ ՏՐՎՈՂ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 17/10 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՎ:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201 ՀՈԴՎԱԾՈՎ) 50.000-100.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԵՎ 1 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ:



VIP ծառայություն

Հարց. Ի՞նչ ծառայություններ է իր մեջ ներառում VIP Ծառայությունը: 
Պատասխան. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կոմերցիոն VIP ծառայությունը ներառում է՝

  • առանձնացված հաշվառման ծառայություն
  • հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ)
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ)
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) սուրճի մատուցում (անսահմանափակ քանակությամբ)
  • թարմ մրգերի մատուցում
  • ալկոհոլային խմիչքներ
  • մեկ ոչ ալկոհոլային խմիչք (առկայության դեպքում):

Հարց. Ո՞րքան է հարկավոր վճարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատուցվող VIP ծառայության համար: 
Պատասխան. VIP ծառայության համար գանձվում է 70.000 ՀՀ դրամ (մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար): 

Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորն անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում և գնում է ինքնաթիռ ինքնուրույն) – 40.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (2 տարեկանից ցածր երեխաները սպասարկվում են անվճար, ամբողջական գանձումն իրականացվում է 2 տարեկանից բարձր երեխաների համար) :

Հարց. Ինչպե՞ս կարող եմ օգտվել VIP ծառայությունից: 
Պատասխան. Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374 10 493000, ներք. 7246 և 7292 (վճարումների հետ կապված հարցերի դեպքում) համարին կամ +374 77 229114  հեռախոսահամարով: Ինչպես նաև կարող եք պատվիրել ծառայությունն առցանց՝ այցելելով ստորև նշված էջը.

http://www.zvartnots.aero/HY/Payment

Էլ.փոստ`  kisraelyan@aia-zvartnots.aero, lmkhitaryan@aia-zvartnots.aero :

Հարց. Ինչպե՞ս կարող եմ վճարում իրականացնել VIP ծառայության համար:

Պատասխան. Ծառայության համար վճարումը հարկավոր է կատարել նախքան VIP ծառայույան տրամադրումը ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:

Դուք կարող եք նաև վճարում իրականացնել առցանց՝այցելելով ստորև նշված էջը.

http://www.zvartnots.aero/HY/Payment



Ուղեբեռի փաթեթավորում

 

Հարց. Որքա՞ն արժե ուղեբեռի փաթեթավորումը:
Պատասխան. Ուղեբեռի փաթեթավորման արժեքը 1.500 ՀՀ դրամ է: 



Ուղեբեռի պահասենյակ

Հարց. Արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ

Պատասխան. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ, որը գտնվում է ժամանման սրահի հանրային գոտում: 1 կտոր ուղեբեռի մինչև 24 ժ. պահելու վճարը 3000 դրամ է: