‼️ՀԻՇԵՑՈՒՄ

Շուտով ուժի մեջ կմտնեն Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման նոր փոփոխությունները, համաձայն որոնց՝

ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն մինչև 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված՝ երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ հավաստող սերտիֆիկատ,
ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 11-ամսական 29 օրական երեխաները:

🔔Հավելենք, որ այն անձինք, ովքեր չեն ունենա ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման սերտիֆիկատ, պետք է անցնեն ՊՇՌ հետազոտություն օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով):

🔔Հիշեցնենք նաև, որ այն անձինք, ովքեր չեն ներկայացնի ՊՇՌ հետազոտության կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ, կմեկուսացվեն։

Առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ացնելով հղումը 

https://www.e-gov.am/gov-decrees/item/36131/… :

14.05.2021

Ուշադրություն

Կանխարգելման նոր միջոցների ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը։
Այն անձինք, որոնք պատվաստման հավաստագիր կունենան, ՀՀ ժամանելու դեպքում ՊՇՌ թեսթ այլևս չեն հանձնի։
ՀՀ մուտք գործելիս մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեսթ հանձնելու կարիք չեն ունենա։
‼️Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ացնելով հղումը https://www.e-gov.am/gov-decrees/item/36131/

07.05.2021

«Զվարթնոց» օդանավակայանի ուղեցույց

Հարկավո՞ր է ուղեբեռը փաթեթավորել նախքան օդանավակայան հասնելը: Ինչպե՞ս ճամփորդել համաճարակի պայմաններում: Ինչպե՞ս օդանավակայանից հասնել քաղաք Երևան: Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք Երևանի օդանավակայանի մասին պատմող տեսանյութում:

 

26.04.2021

«Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելված

Հարգելի քաղաքացիներ,

Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման` 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք:

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որը մուտքագրված կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։

Հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսանյութում:

 04.02.2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է

  • ունենալ կորոնավիրուսի (COVID-19) ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության,

կամ

  • անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.

Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո կենթարկվեն պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ արգելվում է (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 5-րդ կետ):

Առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ացնելով հղումը

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149058

25.01.2021

Նախքան Հայաստան մուտք գործելը պետք է ներկայացվի COVID-19 թեստ

Յուրաքանչյուր ժամանող ուղևոր նախքան Հայաստան մուտք գործելը պետք է ներկայացնի COVID-19 թեստի արդյունքներ:

Թեստը պետք է հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում կամ կարող եք ներկայացնել առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 բացասական թեստի արդյունքները:

*Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին:


https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147188

03.11.2020

COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում՝ օդանավակայանում

Հարգելի ուղևորներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:

Հայաստան ժամանելուն պես կարող եք անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

 

*Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին:

 

22.10.2020

COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաներ

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ստորև ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը.

Լաբորատորիաների ցանկը համալրվել է ևս երեք ընկերությունով՝
«Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» , հասցե՝ Դավթաշեն 4-րդ թաղ., Տ. Պետրոսյան 47/4, հեռ.՝ +374 11 250 199,
«Բիոմեդ» , հասցե՝ Թադևոսյան փող., 5 շենք, շինություն 2 , հեռ.՝ +374 10 48 38 79 կամ +374 10 66 38 79
:

Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:

Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։

Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։

*ՀՀ -ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով։ 

17.08.2020

Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից:

Մանրամասները՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/34569/

 

http://www.zvartnots.aero/Img/CMS/self_isolation.png

13.08.2020

Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ

Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների:

Համաճարակն իր ազդեցությունը թողեց նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող մեր ուղևորահոսքը կրճատվեց 98 տոկոսով....

Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար:

Այդ նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ:

Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով:

Մեր և Ձեր ճանապարհորդություններրը դեռ նոր են սկվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են:

 

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=QN2yNzkGtZw

 

 

 08.08.2020

Չփաթեթավորել ուղեբեռները. «Զվարթնոց»-ում վերջիններս ախտահանվելու են

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:

Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով:

 

08.08.2020