Հարգելի՛ ուղևոր,

Մենք աշխատում ենք Ձեր ուղևորությունն անվտանգ և ապահով դարձնելու համար:           

Տեղեկացնում ենք Ձեզ, որ օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայությունն իրականացնում է օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների, օդանավերի, օբյեկտների և մուտքերի պահպանություն, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող բոլոր աշխատակիցներին օդանավակայանի անցագրերի տրամադրում և վերահսկում, մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով իրականացվում է օդանավակայանի տարածքի և ուղևորների սպասարկման բոլոր գործընթացների դիտարկում և տեսահսկում:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օդանավակայանի ավիացիոն անվտանգության զննման ծառայության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004 թվականի 27 մայիսի N 944-Ն որոշմամբ: Զննման ընթացքում տվյալ որոշմամբ սահմանված արգելված առարկաներին ու նյութերին վերաբերող ցանկին կարող եք ծանոթանալ մասնավորապես`80-ից 96-երորդ կետերում: