«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բոլոր ծառայությունները, այդ թվում նաև մուտքի արտոնագրերի տրամադրումը և Գրանցման բաժնի կողմից մատուցվող ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, և Դուք մուտքի արտոնագիր կարող եք ձեռք բերել ցանկացած ժամանակ, օդանավակայան ժամանելուն պես: Տեղում Դուք պետք է լրացնեք մուտքի արտոնագրի դիմումի ձև:

Մուտքի արտոնագրի ստացման գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքը` http://www.mfa.am/en/visa/


Մուտքի արտոնագրի համար վճարումն իրականացվում է միայն հայկական դրամով.
Մինչև 120 օրվա վիզա—15. 000 ՀՀ դրամ
Մինչև 21 օրվա վիզա—3.000 ՀՀ դրամ
Մինչև 3 օրվա վիզա—10.000 ՀՀ դրամ
Մինչև 18 տարեկաններին վիզան տրվում է անվճար 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ

120, 21 ԵՎ 3 ՕՐՈՎ ՏՐՎՈՂ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՎԻԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 17/10 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՎ:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ (ՎԻՎ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201 ՀՈԴՎԱԾՈՎ) 50.000-100.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԵՎ 1 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ: