Թափուր աշխատատեղեր

Պաշտոնը՝  Հաշվետվությունների պատասխանատու

Աշխատանքի նկարագիր՝ Պատրաստել և Ընկերության գլխավոր տնօրենին ու ֆինանսական ղեկավարին պատշաճ կերպով և ժամանակին ներկայացնել հաշվետվություններ՝ ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով՝ ինչպես սահմանված է մայր ընկերության և ընկերության ղեկավարության կողմից:

 

Աշխատանքային գործառույթները՝

  • Պատրաստել հաշվետվության փաթեթներ
  • Կազմակերպել ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ստուգումներ՝ ներքին աուդիտի բաժնի պահանջով
  • Կատարել Ընկերության ֆինանսական գործունեության վերլուծություն
  • Կազմակերպել բյուջետավարման գործընթացները
  • Պատշաճ կերպով և ժամանակին կատարել անմիջական ղեկավարի (ղեկավարության) հանձնարարությունները
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ


Ներկայացվող պահանջները՝

  • Հաշվապահության կամ ֆինանսների մագիստրոսի աստիճան
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների կամ աուդիտի ոլորտում
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Լարված պայմաններում աշխատելու ունակություն

 

Դիմելու կարգը`  Բոլոր հետաքրքրված թեկնածուները, ովքեր համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hrselection@aia-zvartnots.aero էլ. հասցեին՝ (subject) դաշտում պարտադիր նշելով «Հաշվետվությունների պատասխանատու»:

 

Դիմումների ընդունման սկզբնաժամկետ՝  27.11.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  27.12.2018

Ինչպես դիմել

Փնտրեք թափուր աշխատատեղեր մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքի որոնման կայքերում, հայտարուրություններ տարածում հեռուստատեսությամբ և լրագրերով: 

Եթե Ձեզ հետաքրքրում են ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ անհրաժեշտ է ներկայացնել համառոտ տեղեկատվություն Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ: 

Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: