Անմաքս առևտրի խանութները Հայաստանում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը։  

2011 թվականին այն ձեռք է բերվել առաջատար  Dufry ընկերության կողմից և վերանվանվել Dufry Armenia: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համալիրում գործում է Dufry Armenia-ի երեք անմաքս խանութ, որոնք ապահովում են բարձրակարգ սպասարկում: Dufry Armenia-ն առաջարկում է բարձրորակ ապրանքներ առաջատար արտադրողներից։ Խանութներն առաջարկում են տեղական և միջազգային բարձրորակ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի, նորաձև տեքստիլ և կաշվե իրեր, աքսեսուարներ, խաղալիքներ և այլ ապրանքներ:

Մեկնման սրահի խանութը բացվել է 2011թ. նոյեմբերին և զբաղեցնում է 1.200մտարածք, ժամանման սրահի անմաքս առևտրի խանութը՝ 400մ2, ԲՍ և Պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում ընկերությունը զբաղեցնում է 62 մտարածք:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահում ևս ընկերությունն ունի 68.56 մտարածքով անմաքս առևտրի խանութ :

Dufry-ն հանրային ընկերություն է, որն ունի ավելի քան 2.300 անմաքս և մաքսատու խանութներ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան կղզիների, Հարավային Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում և առցանց խանութներում:

«Ամրագրիր և ստացիր» ծառայություն

https://zvartnots.shopdutyfree.com/en/ կայքի միջոցով հաճախորդները կարող են նախապես պատվիրել գնումները և դրանք վերցնել թռիչքի ժամանակ։ Գնումների զամբյուղը պատրաստ լինելուց հետո, հաճախորդներն այն կարող են վերցնել իրենց կողմից հաստատումը ստանալու պահից մինչև թռիչքը։ «ԴյուՖրի»-ից գնումները նախապես պատվիրելու, ամրագրելու և վերցնելու ծառայության շնորհիվ հաճախորդները կարող են խնայել ժամանակ և գումար: Նախապես պատվիրելով ապրանքները՝ հաճախորդները ճամփորդելիս կշահեն մեր կողմից առցանց առաջարկված գնային առաջարկներից (օգտվե՛ք Red by Dufry առցանց համակարգից)։