Յուրաքանչյուր ուղևոր գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը հասանելի է շուրջօրյա՝ աջակցելու ուղևորներին հարցերի, առաջարկների և դիտողությունների դեպքում:

Տեղեկատու սեղանները տեղակայված են ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը մշտապես ներկա է սահմանային հսկողության տարածքում՝ օդանավակայանի ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում՝ կազմակերպելու հետևյալ խմբերի ուղևորների արագ և արտահերթ սպասարկումը՝

  • հաշմանդամություն ունեցող անձինք
  • ծերեր
  • հղիներ
  • մինչև 4 տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորներ
  • դիվանագիտական անձնագիր կրողներ:

1-87 զանգերի կենտրոնի օպերատորները տրամադրում են տեղեկատվություն մեկնող և ժամանող չվերթերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող ծառայությունների, ավիաընկերությունների և դրանց քաղաքում գտնվող  գրասենյակների վերաբերյալ:

FAST TRACK
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ձեր ժամանումն ավելի հարմարավետ դարձնելու համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի  Ժամանման սրահում գործում է «Fast Track» ծառայությունը:  Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է վճարում կատարել Ժամանման սրահի Կոնվերս Բանկում և վճարման անդորագիրը ներկայացնել ուղևորահոսքը կարգավորող Ուղևորների սպասարկման ծառայության ներկայացուցչին: Ծառայության արժեքն է 7.000 ՀՀ դրամ:

Սոցիալական ցանց



(+374 10) 493 000
(+374) 1-87

contacts@aia-zvartnots.aero
Բաժին
Անուն
Ազգանուն
Էլ. փոստ
Հեռախոս
Հաղորդագրություն