WiFi

Զվարթնոց միջազգային օդանավակայանի ամբողջ տարածքում հասանելի է Zvartnots Public WiFi-ը, որից կարող եք օգտվել անվճար:   
 
Օդանավակայանի ամբողջ տարածքում տեղադրված են վարդակներ, որոնց միջոցով Դուք կարող եք լիցքավորել ուղևորության ընթացքում Ձեզ հետ վերցրած անհրաժեշտ սարքերը: 
 
Բջջային օպերատորներ

Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահում, ինչպես նաև ուղեբեռի ստացման գոտու ելքի մոտ տեղակայված են Beeline, VivaCell MTS և UCom հեռախոսային կապերի տաղավարներ: Կապի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ներկայացնել միայն անձնագիր` մատուցվող ծառայությունների համար պայմանագիր կնքելու նպատակով: 

Նշենք նաև, որ մեկնման սրահի ելքի մոտ գտնվում է «Տվոյա սվյազ» ծառայությունը, որտեղից  կարող եք ձեռք բերել SIM քարտեր, որոնք հասանելի են միայն Ռուսաստանի Դաշնությունում: