Հարգելի՛ հյուրեր,

Հաճախորդների սպասարկման ծառայության անձնակազմն ուրախ է ողջունել Ձեզ Բիզնես սրահում: Ձեր գոհունակությունը մեր առաջնային նպատակն է: Ուրախ ենք օգնել զգալու Ձեզ ինչպես տանը՝ թեկուզ տանից հեռու: 

Դուք կարող եք օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի կողմից ընձեռվող հետևյալ լրացուցիչ հնարավորություններից՝

  • 24 ժամ հասանելիություն
  • անվճար նախուտեստներ և ըմպելիքներ
  • ալկոհոլային խմիչքների լայն ընտրանի
  • սուրճ և թեյ
  • ամսագրեր
  • անվճար Wi-Fi և iPad
  • լոգանք ընդունելու հարմարություններ
  • հանգստի տարածք
  • արբանյակային հեռուստատեսություն
  • հանդիպումների սենյակ
  • երեխային քնեցնելու վայր
  • ծխարան:

Ի լրումն ավիաընկերությունների՝ բիզնես դասից օգտվող ուղևորների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահը ողջունում է նաև հետևյալ քարտապաններին՝

  • Priority Pass
  • Lounge Key
  • Diners Club
  • Dragon Pass
  • Converse Bank Premium
  • TAV անձնագիր
  • էկոնոմ դասի ուղևորներին (Բիզնես սրահի ընդունարանում լրացուցիչ 20.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում): 
Գտնվելու վայրը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահ
Աշխատանքային ժամեր՝ 24/7
Հեռ.՝ +374 10 493000 ներք. 7420