Լինելով Հայաստանի ամենամեծ և ամենածանրաբեռնված օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերջին տասնամյակում շարունակում է ընդլայնվել մեծ տեմպերով: Նման զարգացումները մեծ մարտահրավեր են հատկապես օդանավակայանի ներքին Փրկարարական և Հակահրդեհային (ՕՓՀ) ծառայության համար, որի հակահրդեհային սարքավորումների և հարմարությունների արդիականացման համար վերջին տարիներին մեծ ներդրումներ են իրականացվել:

«Զվարթնոց» օդանավակայանում ՕՓՀ կայանները տեղակայված են ուղղակիորեն թռիչքադաշտում՝ ապահովելու համար արագ արձագանք (2-3 րոպեում) ինքնաթիռի հետ կապված ցանկացած միջադեպի դեպքում, ինչպես և պահանջում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO): ՕՓՀ ծառայությունն ապահովված է երեք ժամանակակից Striker-3000 ՕՓՀ մեքենաներով, որոնք նախատեսված են օդանավերի հրդեհաշիջման համար և, որպես այդպիսին, ապահովված են երեք տարբեր հրդեհաշիջման միջոցներով՝ ջուր, փրփուր և չոր քիմիական մարման միջոց: Այս մեքենաներից յուրաքանչյուրը տեղավորում է 3000 գալոն ջուր, 420 գալոն փրփուրի խտանյութ և 225 գալոն չոր քիմիական մարման միջոց: Հրդեհաշիջման այս միջոցները դուրս են մղվում վայրկյանում 125լ արագությամբ:

ՕՓՀ ծառայությունն ապահովում է օդանավերի և թռիչքադաշտի շուրջօրյա հակահրդեհային պահպանություն:

Տարիներ շարունակ ՕՓՀ ծառայությունը ծառայել է իր առաջնային նպատակին և առաքելությանը. այն է՝ փրկել կյանքեր՝ ուղևորներին բարձրորակ հրշեջ-փրկարարական ծառայություններ մատուցելու միջոցով: